ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օսկար 2020-ի գլխավոր մրցանակը՝ «Մակաբույծներին»

Օսկար 2020-ի գլխավոր մրցանակը՝ «Մակաբույծներին»
10.02.2020 | 13:20

«Օսկար 2020» 92-րդ մրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մակաբույծները» ֆիլմը։ Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի աշխատանքն առաջին օտարալեզու ֆիլմն էլ, որն արժանացել է «Օսկարի» գլխավոր մրցանակին։Անվանակարգում ներկայացված էին նաև «Ջոջո ճագարը», «Ամուսնական պատմություն», «Մի անգամ Հոլիվուդում», «1917», «Փոքրիկ կանայք», «Ջոկեր», «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» և «Իռլանդացին» ֆիլմերը։

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ